211652_close_icon

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկները շաբաթվա ընթացքում ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն ցուցաբերել. ՌԴ ՊՆ

views-count2086 դիտում article-date 09:58 06-12-2020
Շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկներն ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն տրամադրել` խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20201206/stepanakert-1587864956.html?fbclid=IwAR051FjSp4HErlp6ttK8OioX0dlFVg_hvIpOiu7a_l7gNcUk78cIetPwm7A]РИА Новости[/url]-ն: Տեղի բնակիչների` ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում, որոնք օրեր առաջ Խաբարովսկից Երևան, ապա` Ստեփանակերտ էին փոխադրվել:

Նմանատիպ նյութեր