1544 դիտում
23:35 06-12-2020
Ստեփան Դանիելյան. Խնդիրը ոչ միայն Արցախի անկախությունը ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այն տեղեկությունը, որ Նիկոլը դեմքն ու իշխանությունը փրկելու համար պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա կլինի իր հերթական սրիկայությունը։
Ինչու։
Ես միշտ եղել եմ Արցախի անկախության ճանաչման կողմնակիցը եւ համարել եմ, որ դրա ամենաճիշտ ժամանակը եղել է 1994 թվականը։ Դա ճիշտ կլիներ անել ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ այս պատերազմի ամենաառաջին օրերին։
Խնդիրն ոչ միայն ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը։
Արդյոք հիմա է այդ ճիշտ պահը, երբ Արցախն ու Հայաստանն այս վիճակում են, երբ միջազգային վիճակը դրա համար ամենանպաստավոր չի։ Արդյոք հաշվել են հնարավոր հակաքայլերը Արցախի վերաբնակեցման այս դժվար փուլում։
Արդյոք զոնդաժ արել են միջազգային խաղացողների պահվածքը, արդյոք գիտեն, թե ասենք այս երկու ամսվա ընթացքում ինչ հնարավոր զարգացումներ են լինելու մեր տարածաշրջանում։
Վստահ եմ, որ ոչ։ Եթե դա ճիշտ է, ապա Արցախը վերջնականապես հարվածի տակ դնելու համար է դա արվում»։
Նմանատիպ նյութեր
1800 դիտում
23:30 28-08-2022
Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա. Ստեփան Դանիելյան
3557 դիտում
23:34 29-11-2020
Ստեփան Դանիելյան. Եթե ճիշտ աշխատենք, Արցախն էլ մերն է, Շուշին էլ է մերը լինելու, Հադրութն էլ
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»