476046 դիտում
19:13 06-12-2020
Ամբողջ գիշեր սարերի միջով Հադրութից վազել են Մարտունի, Թորգոմը վիրավոր, բայց մինչև վերջ մնաց ընկերների հետ. Aravot.am
Բարի, հոգատար, հայրենասեր, անչափ ընկերասեր. այսպես է նկարագրում Մարտունիում զոհված կամավոր Թորգոմ Վարդանյանին նրա ընկերուհին՝ Սոնա Պետրոսյանը: Թորգոմ Վարդանյանը ծնվել է Երևանում, որոշ ժամանակ ապրել է Ռոստովում, հետո նորից վերադարձել Հայաստան:
[url=https://www.aravot.am/2020/12/06/1157126/?fbclid=IwAR0aAygqXO-bSvNVMTMO92ezoB20XmcEoqZHwU21EkTaQpVo4SLlKjRILPw]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Սոնա Պետրոսյանը պատմեց՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան խոսել են՝ Թորգոմն ասել է՝ պատերազմ է սկսվել, պետք է գնամ: Սոնան հիշեց. «Ինքն ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր գրանցվել, որ գնար, բայց քանի որ չէր ծառայել, չէին տանում, պատերազմն էլ դե կարճ տևեց, այդպես էլ չգնաց: Այս անգամ ամեն տեղ գրանցվեց, ամեն ինչ արեց, որ գնար: Իր հորեղբոր տղան էլ է ծառայության մեջ այս պահի դրությամբ, ուզում էր հորեղբոր տղայի մոտ գնալ:
Այդպես իրենց տարան Հադրութ: Ճիշտ ասած՝ ոչ ես, ոչ էլ իր ընտանիքի անդամներն էին ուզում, որ գնար, որովհետև ինքը շատ տաքարյուն է, մտածում էինք՝ հաստատ ինչ-որ բան կլինի իրեն այնտեղ, այդ պատճառով էլ իրեն ազատել էին բանակից: Բայց որոշեց, որ անպայման պիտի գնա…»:
Թորգոմը մեկ եղբայր ունի՝ 17 տարեկան: Սոնան հիշում է՝ Թորգոմն ասում էր՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք գնալ, պաշտպանել մեր հայրենիքը. ոչ մեկս չենք կարող նստել ու սպասել, որ թշնամին գա ու մտնի մեր տուն: Սոնան պատերազմի օրերին ամեն օր օրական երկու անգամ խոսել է Թորգոմի հետ, իհարկե, կարճ, բայց ամեն օր: Նա նշեց՝ ասել է գոնե արի, հանգստացի, մանավանդ, որ թույլատրվում էր, բայց Թորգոմն ասել է՝ չի կարող թողնել իր ընկերներին ու թեկուզ երկու օրով գալ, նստել Երևանում, անգամ վիրավոր, բայց հայրենի հողն է պաշտպանել: Սոնան ասաց՝ հոկտեմբերի 28-ին վերջին անգամ է խոսել ընկերոջ հետ: Հազիվ հուզմունքն ու լացը զսպելով՝ նա հիշեց. «Պատերազմի ամբողջ ընթացքում Թորգոմը եղել է Հադրութում, իսկ հոկտեմբերի 28-ին գնացել է Մարտունի, հոկտեմբերի 29-ին զոհվել է:
Ամեն օր օրական երկու անգամ զանգում էր, մի քանի րոպե էինք խոսում, ասում էր՝ երկար խոսելը վտանգավոր է, ինքն էր միայն մեզ զանգում: Մի քանի դրվագ պատմել էր իր ծառայությունից: Պատմել էր, թե իր հետ ինչ դեպք է տեղի ունեցել: Ինքը կանտուզիա էր ստացել, ուսն ու ոտքն էին վիրավորվել, բայց էլի չէր գնացել հիվանդանոց, չէր թողել ընկերներին: Հադրութում էր եղել, ԱԹՍ-ն իր գլխի վրայով էր անցել, ինքն ուշագնաց էր եղել, հետո որ արդեն արթնացել էր, իրեն թվացել էր՝ գերի է ընկել, ուզել էր ինքն իրեն պայթեցնել, որ գերի չընկնի, բայց հասկացել էր, որ իր զինակիցներն են կողքին:
Ասում էր՝ ականջներից արյուն էր գալիս երևի մի երկու շաբաթ, բայց ոչ մի օգնություն չէր կարողանում հասնել իրենց, որ բժշկական օգնություն ցույց տային: Ոնց հասկացա՝ անգամ ցավազրկող դեղ չունեին, քանի որ իրենք երևի մի երկու շաբաթ եղել են շրջափակման մեջ, ոչ մի օգնություն իրենց չի կարողացել հասնել:
Հոկտեմբերի 28-ին դուրս են եկել շրջափակումից, քանի որ հոկտեմբերի 28-ի առավոտյան, որ ինձ զանգեց, ասաց՝ ամբողջ գիշեր վազել են սարերի միջով, երևի թե վերջին երկու դիրքն էր Հադրութում մնացել: Իրենք այդտեղից ոտքով փախել են Մարտունի: Հրաման է եղել, որ պետք է լքեն այդ դիրքերը, և իրենք ամբողջ գիշեր փախել են ու հասել Մարտունի»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/12/06/1157126/?fbclid=IwAR0aAygqXO-bSvNVMTMO92ezoB20XmcEoqZHwU21EkTaQpVo4SLlKjRILPw]Aravot.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
4419 դիտում
10:31 17-06-2019
Զելենսկին Մարիուպոլում քաղաքացիների աչքի առաջ վազել է գործող շատրվանների միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4841 դիտում
17:39 30-08-2015
Լինդսի Լոհանը մերկ վազել է ընկերների հարսանիքի ժամանակ
Այս բաժնից
16771 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ