211652_close_icon
views-count1864 դիտում article-date 10:51 07-12-2020

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ

Կիրակի օրը 859 մարդ է վերադարձել Ստեփանակերտ` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բուժաշխատողները բազմաֆունկցիոնալ թիմեր են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: «Տեղի բնակիչների բժիշկներին դիմելը, որպես կանոն, կապված է տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Բժիշկների խմբերում ընդգրկված են տարբեր մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերում և մարզերում: Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։

Նմանատիպ նյութեր