1647 դիտում
09:50 19-01-2021
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական. ՌԴ ՊՆ
Նախօրեին Հայաստանից Արցախ է տեղափոխվել 175 փախստական․ ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339424@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հաղորդում է գերատեսչությունը։
Նշվում է նաև, որ Արցախում իրականացվում է շուրջօրյա դիտարկում, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն իրականացվում է քսանյոթ դիտակետերում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
10:51 07-12-2020
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ
3852 դիտում
09:03 16-11-2020
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից 475 փախստական է վերադարձել Ստեփանակերտ
2249 դիտում
13:40 17-01-2021
Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան