36790 դիտում
14:38 07-12-2020
Ավտովթար Երևանում․ բախվել են «Գար Գրիս» ՍՊԸ տնօրենի և «Պիկասո» ՍՊԸ ծրագրերի ղեկավարի Toyota-ները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում բախվել են Գորիսի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ի վարած Toyota մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Բ․-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Բ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 52-ամյա Շուշանիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղկություններով՝ վարորդներից Գարիկ Գ․-ն աշխատում է «Գար Գրիս» ՍՊԸ տնօրեն, իսկ Լիլիթ Բ․-ն՝ «Պիկասո» ՍՊԸ ծրագրերի ղեկավար։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
27647 դիտում
17:26 06-11-2022
Երևանում թալանել են ՌԴ քաղաքացի՝ «Արսենալ ԼՊԴ» ՓԲԸ տնօրենի և «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Toyota-ները
37337 դիտում
09:43 29-03-2024
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)