211652_close_icon
views-count27650 դիտում article-date 17:26 06-11-2022

Երևանում թալանել են ՌԴ քաղաքացի՝ «Արսենալ ԼՊԴ» ՓԲԸ տնօրենի և «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Toyota-ները

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Ստանիսլավ Բեկովի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 2-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բեկովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Արսենալ ԼՊԴ» ՓԲԸ տնօրենն է։

Նոյեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ալեքսանդր Ստեփանյանը և հայտնել, որ նույն օրը, կեսգիշերն անց մինչև առավոտյան ժամը 08։00-ն անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայում կայանված «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ին պատկանող իր կողմից շահագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Դեպքի վայրում Ա. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված ՍՊԸ-ի վաճառքի տնօրենն է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր