211652_close_icon
views-count1940 դիտում article-date 15:04 07-12-2020

Մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հայաստանի տարածքում՝ դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ [img]https://st0.shamshyan.com/editor/0032785001607338397136145.jpg[/img] Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0188114001607338408432148.jpg[/img]

Նմանատիպ նյութեր