23565 դիտում
15:51 07-12-2020
Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի․ Շիրակի թեմի առաջնորդ. Hraparak.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ: Գրում է [url=https://hraparak.am/post/f9f33daa4a37f635ef8b9c48aa35ecbe]Hraparak.am[/url]-ը։
Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց մեզ՝ պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակը» կապվեց Շիրակի թեմի առաջնորդի հետ:
[b]-Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությունն անցկացվում էր Ձեր գլխավորությամբ։[/b]
-Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․
[b]-Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։[/b]
– Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի։
Կարճ պատասխանից հետո Աջապահյանը հույս հայտնեց, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ Սրբազանն է մատուցել:
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
08:59 12-01-2016
Գյումրեցին ռուս զինվորի նկատմամբ առաջվա սիրալիրը չէ. Շիրակի թեմի առաջնորդ. «Ժամանակ»
40210 դիտում
20:01 25-02-2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Ես մղկտում եմ ամեն զոհված զինվորի համար. Ցայգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1060 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
532 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
703 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը