211652_close_icon
views-count4343 դիտում article-date 17:44 07-12-2020

300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են․ նրանք փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել, որովհետեւ ունենք անճար, անկարող, իմպոտենտ կառավարություն. Արամ Գ. Սարգսյան

[url=https://news.am/arm/news/617514.html]News.am[/url]-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը փորձեց մոլորեցնել մեր ժողովրդին հայտարարելով, թե այդ օրվա դրությամբ այլ որոշում կայացնել չէր կարելի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը: «Իհարկե, այդ օրվա դրությամբ, երբ բերել հասցրել էր անդունդին, որեւէ այլ որոշում չէր կարող լինել: Այն էլ ինքը չէր որոշել, որոշել էր Վլադիմիր Պուտինը: Այսինքն մենք ունեինք մի խամաճիկ, որն հիմա էլ ուզում է շարունակել կառավարումը: Բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեին, պետք է հոկտեմբերի 10-ից լսելով լսելով Սերգեյ Նարիշկինի եւ մյուսների հայտարարությունը, որ տարածքում կան գրոհայիններ, ջիհադիստներ, եւ դա ասվում էր նրա համար, որպեսզի առիթ փնտրեն միջամտելու եւ կասեցնելու այդ գործողությունները: Այստեղից որեւէ արձագանք չեղավ: Դրանից հետո Լավրովը ստիպված եղավ բացահայտ հայտարարել, որ այնտեղ կա 2 հազարից ավելի գրոհային: Դա նշանակում էր, որ Հայաստանը պարտավոր է արձագանքել, դիմել իրենց: Դա հատուկ ասվեց կառավարության անդամներին, որ դիմեք Պուտինին, որ ինքը միանգամից այդ միջամտությունն իրականացնի: Հակառակը, դիմեցին 1997 թականի պայմանագրի հիման վրա, որտեղ որեւէ խնդիր չկար Ղարաբաղի հարցով: Այսինքն ցույց տվեցին, թե արձագանքել են, բայց որեւէ կոնկրետ քայլ չարեցին:Սա նշանակում է, որ կամ միտումնավոր է արված, կամ արդեն ծրագրավորված էին այն բոլոր քայլերը, որոնք պետք է բերեին այդ իրավիճակին: Կնշանակի սա իրոք դավադրության նշան է, որը պետք է բարզաբանվի»,-ասաց նա: Արամ Գ. Սարգսյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի սակարկել, որեւէ ստորակետ չի փորձել փոխել այս համաձայնագիրը ստորագրելիս. «Նա թույլ է տվել, որ կոմունիկացիա կառուցվի Մեղրիի միջոցով: Դրա մասին թուրքերը երազում էին 100 տարվա ընթացքում, որ որեւէ միջանցք ունենան, որ սկսեն իրականացնել իրենց մեծ Թուրանի գաղափարը: Հիմա իրենք դա ստացել են: Մենք պարտավոր ենք կանխել այս վտանգավոր զարգացումները: Երրորդ, ժամանակս չի ներում, որ ձեզ ներկայացնեմ Ալեքսանդր Ռադով անունով մարդու մասին, որը գնացել է Ղարաբաղ եւ իր բարեկամների միջոցով ճշտել է, որ այսօր [b]300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են[/b]: Նրանք փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել, որովհետեւ ունենք անճար, անկարող, իմպոտենտ կառավարություն: Այս պայմաններում նա պետք է պաշտպաներ մեր երիտասարդների կյանքը»,- հայտարարեց նա՝ եւ դիմելով գործող իշխանություններին, ասաց. «Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց եւ նորից փորձեք վերադառնալ իշխանություն»: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=MvxVbnxiWNI&feature=emb_logo]Armlur.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր