211652_close_icon
views-count12136 դիտում article-date 15:38 29-12-2020

Այդ 17 ուժերը այսօր անգամ 300 մարդ չեն կարողանում հավաքել. նրանք լուրջ խնդիր ունեն իրենց մեջ. Հայկ Սարգսյան

Ով են ընդդիմադիրները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը: «Այդ 17 ուժերը արդեն 40 օր է պահանջում են հրաժարական, բայց իրենց հանրահավաքի մասնակիցների թիվը ամեն օր պակասում է»,-ասաց նա: Հիշեցմանը, որ բացի այդ ուժերից բազմաթիվ կառույցներ, հանրային գործիչներ եւս պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Դե իրենք բոլորով իրար հետ 3 հազար մարդ չեն կարողանում հավաքել: Այսօր անգամ 300 մարդ չեն կարողանում հավաքել: Ես որակին չեմ ուզում անդրադառնալ, բայց իրենք լուրջ խնդիր ունեն իրանց մեջ»: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=caqeGvqa33A]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր