211652_close_icon
views-count3207 դիտում article-date 19:44 07-12-2020

Արթուր Վանեցյանը և Շիրակի թեմի առաջնորդը հանդիպել են

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հետ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արթուր Վանեցյանը հարգանքի տուրք է մատուցել Գյումրիում՝ 32 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Գյումրի էր մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողակարգը չէր վարում Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական։ Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/07/vanecyan/3463948]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Նմանատիպ նյութեր