1030 դիտում
12:14 08-12-2020
ԵՄ-ն հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը
Եվրամիությունը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք կատարվել: Այդ շարքում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, խոշտանգումները, ինքնադատաստանը, կամայական ձերբակալությունները, մարդկանց վաճառքը: Նման վայրագությունների մեջ ներգրավված անձանց կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք, իսկ ԵՄ-ում առկա ակտիվները կսառեցվեն: Որոշումը կայացվել է երկուշաբթի օրը ԵՄ արտգործնախարարների կողմից: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30989577.html]«Ազատությունը»[/url]։
Նոր օրենքում չի հիշատակվում Ռուսաստանը, բայց ոչ ֆորմալ այն կոչվում է «Մագնիտսկու ակտի եվրոպական տարբերակ»։
Պատժամիջոցների կիրառումը պահանջում է ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարների համաձայնությունը:
ԵՄ արտգործնախարարների հանդիպման երկրորդ թեման Թուրքիայի հետ հարաբերություններն էին: Հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել:
ԵՄ առաջնորդները հոկտեմբերին Թուրքիայից պահանջել էին «դադարեցնել միակողմանի և սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում»: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ դրա համար վերջնաժամկետն ավարտվում է: «Մենք չենք նկատել, թե Թուրքիան արմատապես փոխել է իր վարքագիծը։ Ընդհակառակը, իրավիճակը մի քանի առումներով վատթարացել է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
13:45 07-10-2016
Գերմանիան հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին տեղեկությունը
Այս բաժնից
1330 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1183 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1168 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո