211652_close_icon

Գերմանիան հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին տեղեկությունը

views-count1719 դիտում article-date 13:45 07-10-2016
Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Տեղեկությունը Süddeutsche Zeitung թերթին հաստատել է Բունդեսթագի՝ արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռետտգենը, հաղորդում է rosbalt.ru-ն։ Վերջինի խոսքով՝ առնվազն, որ կարող է անել Եվրոպան այդ իրավիճակում, Հալեպում ընթացող մարտական գործողությունները ռազմական հանցագործություն որակելն է։ «Հետևանքներն ու ռազմական հանվագործությանը արձագանքի բացակայությունը սկանդալ կառաջացնի»,-ընդգծել է նա։ Ռետտհենը խոստովանել է, որ պատժամիջոցներն անմիջապես չեն ազդի Ռուսաստանի վրա, սակայն, իր կարծիքով, երկարաժամկետ հեռանկարում կազդեն Կրեմլի վարած քաղաքականության վրա։ Նա նաև քննադատել է Եվրամիության այլ անդամ պետություններին, որ վերջիններս հրաժարվում են իրերն իրենց անուններով կոչել և վախենում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։

Նմանատիպ նյութեր