211652_close_icon
views-count1780 դիտում article-date 16:17 08-12-2020

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը: [url=https://armenpress.am/arm/news/1037092.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ փաթեթով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը: «Նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում ու հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության մեխանիզմների ընդունումը, այդ թվում՝ նաև, օրինակ՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը, որպես օրենքի պահանջ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը: Դանիելյանը նշեց, որ կարգավորումների զգալի մասի հետ կապված իրենք ստացել են նաև հանրության մոտեցումները: «Նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է, այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ»,- նշեց պատգամավորը: Համազասպ Դանիելյանը նշեց, որ փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու:

Նմանատիպ նյութեր