4817 դիտում
14:26 09-12-2020
Ապարանի համայնքների բնակիչները գյուղապետերից պահանջում են հանդես չգալ վարչապետի հրաժարականի կոչով
Ապարան քաղաքի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով համայնքի ղեկավարներից իրենց անունից հանդես չգալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1037222.html]«Արմենպրեսը»[/url], բնակիչներից մեկն ասաց, որ իրենք պայքարում են պետության և պետականության համար, որի հիմքերը փորձում են համայնքապետները խաթարել:
«Համայնքապետերն իրենց կարծիքն են հայտնել, ժողովրդի անունից ոչինչ չկա: Որևէ մեկին չեն հարցրել, թե արդյոք ցանկանում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից: Մենք մեր վարչապետի հետ ենք և վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեկ քայլ հետ չգնա»,- ասաց Ապարանի բնակիչներից մեկը:
Բնակչերին մոտեցավ Շենավան համայնքի ղեկավարը և ասաց, որ իր կողմից թյուրիմացություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը, որի համար զղջում է և ներողություն խնդրում:
«Մեր գյուղը միշտ եղել է Նիկոլի հետ և Նիկոլի կողքին, որտեղ ժողովուրդը, այնտեղ ես»,- ընդգծեց Շենավան համայնքի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
19:30 03-12-2020
Շիրակի Պետական Համալսարանի գիտխորհուրդի անդամները հանդես են եկել ողջ կառավարության հրաժարականի կոչով
5834 դիտում
23:30 30-06-2019
Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն որոշեց այլևս հանդես չգալ «օկուպանտ Ռուսաստանում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2851 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
886 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան