1215 դիտում
14:55 09-12-2020
Դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվելու համար․ Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը․ Տիգրան Վիրաբյան
Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու...
Posted by Tigran Virabyan on 2020 թ. դեկտեմբերի 9, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
16:47 04-10-2022
Ո՛չ․ Գևորգ Բաղդասարյանը` գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում գրելու մասին․ Tert.am
1886 դիտում
19:14 27-09-2022
Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել. Tert.am
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք