211652_close_icon
views-count97696 դիտում article-date 21:26 09-12-2020

154 մարմնի հետազոտություններն ավարտված են, սակայն հարազատների հետ համընկնումներ դեռ տեղի չեն ունեցել. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որոնողական աշխատանքների, մարմինների դուրսբերման աշխատանքների արդեն մեծ ծավալն արվել է: Մասնավորապես նոյեմբերի 10-ից հետո ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին: Այս պահին աշխատանքները շարունակվում են: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ավինյանը նշեց, որ հիմնական խնդիրը, որը հիմա կա, ԴՆԹ հետազոտությունների արդյունքների համադրումն է ու հետազոտությունների քանակի ավելացումը. «Այս պահի դրութամբ անճանաչելի մարմիններից 294-ի նույնականացում է տեղի ունեցել: Մարմինները հանձնվել են ծնողներին, 154 մարմնի հետազոտություններն ավարտված են ու հարազատների հետ համընկնումներ դեռ տեղի չի ունեցել: 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում է: Խնդիրն այն է, որ սարքավորումներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Մենք փորձել ենք նմուշներն ուղարկել նաև այլ երկրներ: Ցավոք, տեմպերի արագացման տեսանկյունից դա մեծ հնարավորություններ չի տալիս»: Ավինյան ասաց, որ վաղը քննարկվելու է մասնավորին ներգրավվելու հարցը, բացի դրանից հավելյալ սարքավորումներ են ներկրվելու հարցի լուծումն արագացնելու համար: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/videos/41040.html?fbclid=IwAR399b8wtIluEJFQRuRhvmWKtTLU8BTW1FiguE9gIgIkqrUMr5oArwPEdPI]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր