211652_close_icon
views-count4959 դիտում article-date 20:54 10-12-2020

Թուրքական 5-րդ շարասյունը՝ Նիկոլի գլխավորությամբ, անհապաղ պետք է հեռանա. Աղվան Պողոսյան

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Սա իրականում նոր հայտարարություն չէ Ադրբեջանը ներկայացնող բռնապետի կողմից, իրականում՝ Ալիևը Արցախյան հաղթանակից հետո հերթական մեսիջն է ուղարկում ՀՀ քաղաքացիներին, որ պատրաստվեք հաջորդ պատերազմին։ Հաջորդ պատերազմին պետք է սկսել պատրաստվել հենց այսօրվանից՝ համատեղելով այն օրվա քաղաքական իշխանության հեռացմամբ։ Մենք ունենք հստակ անելիքներ՝ սահմանային անվտանգության ապահովումից մինչև բանակի սպառազինության ու տնտեսական հստակ ռեֆորմների իրականացմամբ։ Բոլորը պետք է հասկանան. փաշինյանական խունտայի հեռացմամբ է հնարավոր փրկել Հայաստանի պետականությունը ու ապահովել հայ ժողովորդի ֆիզիկական անվտանգությունը։ Թուրքական հինգերորդ շարասյունը՝ Նիկոլի գլխավորությամբ, անհապաղ պետք է հեռանա, և դա պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու թիվ մեկ օրակարգը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը,...

Опубликовано Агваном Погосяном Четверг, 10 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր