211652_close_icon
views-count2016 դիտում article-date 09:25 11-12-2020

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` այս տարվա օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում է գրել եւ ներկայացրել ՀՀ կառավարություն։ Գ. Մուրադյանի դիմումն արդեն մակագրվել է։ Մեր տեղեկություններով, հրաժարականի պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ է ընկել եւ ինքն է դիմում գրել։ Մենք կապ հաստատեցինք Գեւորգ Մուրադյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ասաց, որ դիմում գրել է. «Լուրը ճիշտ ա, ամսի 16-ից թե 15-ից դիմումը գրված ա, բայց չեմ ուզում մեկնաբանել»: Ինչ վերաբերում է Մենուա Սողոմոնյանի կողմից դատարանում վիճարկմանը, Մուրադյանն ասաց, որ ինքը Մ. Սողոմոնյանի հետ կապ չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր