1066 դիտում
13:33 11-12-2020
Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կկազմակերպվի պետպատվերի շրջանակում
Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։
Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-Անձնագրի պատճեն
-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
-Հասցե
-Հեռախոսահամար
Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
23681 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
886 դիտում
20:22 18-04-2023
ՄԻ պաշտպանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների հետ
667 դիտում
14:38 13-05-2023
ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամների հետ
Այս բաժնից
820 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
652 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված