211652_close_icon
views-count985 դիտում article-date 15:04 11-12-2020

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատկազմը: Քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը:

Նմանատիպ նյութեր