211652_close_icon
views-count14252 դիտում article-date 23:48 11-12-2020

«Հերիք եղավ, խմեցիք բոլորիս արյունը. սա վերջին օրն ա, որ մենք սպասում ենք. Սատկացնելու ենք ձեզ ու գցենք խոզերի դեմը. դուք պիտի գերեզման չունենաք». անհետ կորածների հարազատ

[url=https://168.am/2020/12/11/1426412.html?fbclid=IwAR2dUVAG2kHBLCWhNKuOMYKmWZjfY7weAkRFJmKRFrupxExXNPFaB1kTwmw]168.am[/url]-ը գրում է. Անհետ կորած զինծառայողների` Ստեփանակերտում գտնվող հարազատերից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկ օր ժամանակ է տվել իշխանություներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին`վերադարձնելու իրենց հարազատների մարմինները: Հակառակ դեպքում` իրենք կդիմեն կտրուկ գործողությունների: «Վաղը չէ մյուս օրը սպասեք մեզ Երևանում Պարոնայք ղեկավարներ, այն, ինչ կատարվում է այսօր Երևանում, փառք է նրա դեմ, ինչ լինելու է, երբ մենք գանք Երևան»,- ասաց նա: Արսեն Ղուկասյանը, ով փնտրում է եղբորն ու եղբոր որդուն, նշում է`ոնց որ պատերազմի ժամանակ խաբեցին ժողովրդին, այնպես հիմա իրենց են խաբում իշխանությունները: «Աչքներիս սևն ու սպիտակը փախել ա, դուք սա չեք մարսելու: Դուք պիտի նույն ցավը զգաք, էն ցավը, ինչը մեզ եք պատճառում, ու դուք կզգաք էդ ցավը: Դուք չեք կարող ձեր ազգուտակին պահեք այնպես, որ մեր ձեռքերը չհասնեն: Արա, Փաշինյան, չես մարսելու. ես քեզ խոսք եմ տալիս»,- ասաց Արսեն Ղուկասյանը: Վերջինս չի հավատում, որ իշխանությունները կբերեն իրենց հարազատների մարմինները, և համոզմունք է հայտնում, որ սա կազմակերպված է եղել ի սկզբանե: «Հերիք եղավ, խմեցիք բոլորիս արյունը, սա վերջին օրն ա, որ մենք սպասում ենք: էդ մայրերը ձեզ կտոր-կտոր են անելու, արա, ոնց որ իրենց երեխեքն են կտոր-կտոր եղել: Սատկացնելու ենք ձեզ ու գցենք խոզերի դեմը. դուք պիտի գերեզման չունենաք»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` ասաց Արսեն Ղուկասյանը: Մանրամասները` տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր