211652_close_icon
views-count2077 դիտում article-date 19:36 13-12-2020

Սամվել Ֆարմանյան. Հայաստանի անվտանգությունը 1920 թ. ի վեր երբեք այսքան խոցելի չի եղել

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ահռելի, անմարդկային զոհողությունների, կապիտուլյացիայի ու ազգային նվաստացման գնով անգամ Նիկոլ Փաշինյանը չլուծեց արցախյան հարցը: Այն մնում է չլուծված, խաղաղությունը՝ չերաշխավորված: Մեր անվտանգությունը 1920 թ. ի վեր երբեք այսքան խոցելի չի եղել: Ռազմաքաղաքական ու դիվանագիտական գործի ինչպիսի՜ «հանճար» պիտի լինես կամ սեփական երկիրդ որքա՜ն պիտի ատես՝ ռեկորդային նման «արդյունքի» հասնելու համար: Տգիտություն... բոլոր աղետների ու ձախորդությունների մայր պատճառը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր