211652_close_icon
views-count8856 դիտում article-date 20:20 13-12-2020

Արսենը մորն ասել էր, թե Ագարակում է, ինքը կամավոր զենքը վերցրել ու հրամանատարի հետեւից գնացել Ջաբրայիլ. News.am

Գեղեցկադեմ, խոշոր աչքերով, բարձրահասակ ու թիկնեղ Արսենի հոգին, մոր խոսքով՝ փխրուն էր։ Տիկին Անժելան որդու կորստյան ցավի հետ չի հաշտվում։ Նրան սփոփողը միայն հպարտությունն է, որ հերոս որդու է դաստիարակել, ով հայրենիքի համար պատրաստ է եղել կյանքը զոհել, հայտնում է [url=https://news.am/arm/news/618466.html?fbclid=IwAR0ZmRYb7lEfgY_hEM5mQ6Bvub0pa7wTP9r3LzUL4xQQoKgR4PafV_1MttM]News.am[/url]-ում: «Ցավս ու հպարտությունս խառնված են, հպարտանում եմ նրանով, որ ես երեխայիս ճիշտ եմ դաստիարակել, հայրենիքն ուներ երեխուս կարիքը, ու ինքը ճիշտ է վարվել, բայց մայրական խիղճն էլ ասում է՝ որդիս, արժե՞ր։ Իմ Արսենով ոչ միայն հիմա եմ հպարտանում, այլ միշտ եմ հպարտացել, նա բարի, կամեցող, նվիրված ու ծնողասեր զավակ էր»,– ասում է տիկին Անժելան։ Համեստ ու զուսպ Արսենը սեփական հաջողությունների մասին չէր սիրում խոսել, անգամ մորը չէր պատմել, որ ամիսներ առաջ Սիսիանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ կրակայինից առաջին տեղն էր գրավել։ Ավելի ուշ տիկին Անժելան այդ մասին իմացել է հարեւանությամբ ապրող տղաներից մեկից, ով Արսենի հետ է ծառայել։ «Հարցրեցի՝ Արսեն ջան, բա սենց բան է Տիգրանը պատմել, ինչի՞ մեզ չես ասել, ասաց՝ «ի՞նչ ասեմ մամա, հրամանատարն էնքան ուրախացավ», բայց Տիգրանը պատմել էր, որ հրամանատարը վազել, գրկել, Արսենին օդ է բարձրացրել, թե՝ Աբրոյան, քեզ պետք է անպայման խրախուսել»,- պատմում է մայրը ու հավելում՝ խրախուսանքը արձակուրդի տեսքով կորոնավիրուսով պայմանավորված՝ չեղարկվեց։ Արսեն Աբրոյանը ծառայում էր Ագարակում։ Տիկին Անժելան ասում է՝ ինքը գիտակցում էր, որ բարձր ցուցանիշներ ունեցող իր որդուն հնարավոր չէ, որ պատերազմ չտանեն։ Հենց այդպես էլ եղավ․ հոկտեմբերի 3-ին նա Ջաբրայիլ էր գնացել։ Մորը երբեւէ չստող Արսենն այդ անգամ ստիպված էր եղել ստել։ «Ինձ ամեն օր զանգում էր, հարցնում էի՝ Արսեն, քո տե՞ղն ես, հմտորեն թաքցնում էր, որ իր տեղն է։ Մի անգամ ասաց, թե մեծ եղբայրը՝ Կարենն ի՞նչ է անում, ասացի՝ օգնում է, զենքեր են բարձում, սնունդ է իր մեքենայով տանում եւ այլն, ասաց՝ հա, թող էդպիսի բաներ անի, բայց հանկարծ Ղարաբաղ չգա, որ ասեն, կասես՝ տնից մի հոգի այնտեղ է, այլայլվեցի, նորից հարցրեցի, թե որտեղ է, ասաց՝ մամա, համարի, որ սա էլ կռվի դաշտ է, Ագարակում եմ, ամեն ինչ խառն է։ Ես հիմա եմ հասկանում՝ մտածել է, որ եթե իրեն մի բան լինի, գոնե եղբայրը ողջ մնա»,- արցունքները չզսպելով ասում է մայրը։ Բարեխիղճ ու կարգապահ զինծառայող էր՝ հիշում է կապիտան Արթուր Ճաղարյանը։ Արսենի քայլը, որ առանց հրամանի, ինքնակամ զենքը վերցրել ու միացել է իրեն, հրամանատարը հերոսություն է համարում։ Ըստ Ճաղարյանի՝ իրենց հնարավորություն էր ընձեռվել մարտական գործողություններին չմասնակցել, բայց սպաները որոշել են՝ կգնան, իսկ զինվորներին չեն տանի։ Մանրամասները՝ [url=https://https://news.am/arm/news/618466.html?fbclid=IwAR0ZmRYb7lEfgY_hEM5mQ6Bvub0pa7wTP9r3LzUL4xQQoKgR4PafV_1MttM]News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր