211652_close_icon
views-count87642 դիտում article-date 09:49 14-12-2020

Ողբերգական ավտովթար Երևանում․ բախվել են Volkswagen-ները․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու 6/3 հասցեի դիմաց բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ 25-ամյա Պարույր Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի և Երևանի բնակիչ 55-ամյա Արմեն Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պ․ Ղազարյանը մարնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ղազարյանն ու նրա ուղևոր Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա Անի Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա․ Ղազարյանը շտապօգնության մեքենայում, գիտակցության չգալով, մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբի փրկարարներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ․ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕՐրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշներով։ Վարորդ Պ․ Ղազարյանը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր