211652_close_icon
views-count5014 դիտում article-date 13:26 14-12-2020

Պատերազմի մեկնարկից ի վեր իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ. Փաշինյան

Շուրջ մեկ ամիս է, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում նաև իմ ընտանիքի անդամների մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, իր Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեխաներիս մասին, իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին առավել եւս պատերազմի մեկնարկից ի վեր իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը: Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք, մինչդեռ պետք է իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջնառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պետք է իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից մենք այլ միջոցների չենք տիրապետում»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր