211652_close_icon
views-count878 դիտում article-date 16:35 14-12-2020

Եկեղեցին հումանիտար ծրագրերով հոգատարություն է ցուցաբերում Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին

Մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված հանձնախումբը՝ ատենապետությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։ Այս առիթով օրերս տեսակապի միջոցով հանդիպում ունեցանք հանձնախմբի հետ։ Մեր օրհնությունն ու գնահատանքը բերեցինք հանձնախմբի անդամներին, որ այս դժվարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցությունը բերել Արցախի հայորդիներին: Առկա պայմաններում Հայոց Եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝ առավելագույնս աջակցություն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով...

Posted by Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց/ Karekin II, Catholicos of All Armenians on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր