8451 դիտում
11:07 15-12-2020
Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ձևը կլիներ մեղքերի խոստովանությունը, ներողություն խնդրելը և հեռանալը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը երեկ հանրությանը տեղեկացրին իրենց ազգօգուտ գործունեության կարևոր արդյունքներից մեկի մասին՝ դեկտեմբերի 19-ին եռօրյա սուգ է հայտարարվում, որն ազդարարվելու է նաև երթով: Չնայած վերը նշված երկու պաշտոններն այժմ շատ առումներով նոմինալ են, այդ անձանց իշխանությունը միանգամայն բավարար է՝ սգո երթ կազմակերպելու համար:
Նոյեմբերի 9-ից բոլորս սգի մեջ ենք, նախևառաջ՝ նրանք, ովքեր այս պատերազմի ժամանակ հարազատ և տուն են կորցրել: Ես և, կարծում եմ, շատ-շատերը սգի մեջ ենք նաև այն պատճառով, որ մի քանի հազար մարդու նահատակությունից կարելի էր խուսափել կամ, համենայնդեպս, խիստ կրճատել, եթե չլիներ գերագույն հրամանատարի հիվանդագին փառամոլությունը և ինքնահաստատվելու անզուսպ ձգտումը: Ես սգում եմ, որ, այդքան զոհեր ունենալով, մենք պարտվեցինք՝ ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլ վտանգի տակ դրեցինք հայոց պետականությունը:
Ես սգում եմ նաև, որ վարչապետը, նախարարները, «իմքայլականները» դեռ սիրտ ունեն ելույթներ ունենալու, ինքնարդարանալու, PR-վելու, պայծառ ապագա խոստանալու, հաճախ նաև՝ հոխորտալու, սպառնալու, մեղադրելու: Ստացվում է, որ իշխանության մասին ցանկացած ոչ փառաբանող դատողություն թշնամական քարոզչություն է և ահաբեկչություն: Քաղաքական ղեկավարությունը և զինվորականները դեռևս չեն ներկայացրել հանրությանը, թե ինչպես, ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինվորների մեծ մասը: Մենք կարդում ենք և լսում ենք տարբեր պատմություններ, թե ինչպես են զոհվել խրամատներում նոր-նոր հայտնված հարյուրավոր 18-20 տարեկան երիտասարդներ, երբ «օդից կրակ էր թափվում»:
Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, քանի որ մեր իմացածն, ի վերջո, դրվագներ են: Ղեկավարներն ունեն ամբողջական պատկերը, որը, վստահ եմ, վկայում է նրանց անճարակ, դիլետանտ, անկազմակերպ և անպատասխանատու լինելու մասին:
Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ձևը կլիներ մեղքերի խոստովանությունը, ներողություն խնդրելը և հեռանալը: Բայց այս՝ հոգեպես կույր աթոռապաշտների պարագայում դա, իհարկե, բացառված է: Փողոցում չկան հարյուր հազարավոր բողոքողներ, ուրեմն՝ իշխանությունը լավ է աշխատում և ոչ մի բանի համար պատասխանատու չէ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2512 դիտում
09:49 12-03-2020
Վարչապետի ներողություն խնդրելը գովելի է. իսկ ի՞նչ անեն մյուսները. «Փաստ»
5214 դիտում
21:18 24-01-2017
Հարի Քեյն. Հիմարություն կլիներ «Տոտենհեմից» այժմ հեռանալը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»