1826 դիտում
16:59 15-12-2020
Եկեք համերաշխ ապրենք. Լուկաշենկոն դիմել է ժողովրդին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 15-ին հայտարարել է, որ պետք է պահպանել երկրի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հայտնում է [url=https://eadaily.com/ru/news/2020/12/15/lukashenko-davayte-zhit-druzhno-chtoby-sohranit-stranu?fbclid=IwAR38utsH5Sht6AsM_qy8Xzv55L8pPXqSTVjH35MzE2hHKzQNkB42Nij_IcY]eadaily.com[/url] լրատվական գործակալությունը:
«Ես ուզում եմ իմանաք, որ իմ դիրքորոշումն անփոփոխ է: Եկեք համերաշխ ապրենք, փրկենք երկիրը ու մենք դա կանենք՝ անկախ նրանից, թե դա ինչ կարժենա: Սա է իմ հիմնական խնդիրը: Ես ձեզ խոստանում եմ, որ դուք կորոշեք ամեն ինչ» - ասել է Լուկաշենկոն Մոգիլևի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցում անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ:
Բելառուսի նախագահը շեշտել է, որ այս հայտարարությունը վերաբերում է նաև սահմանադրական փոփոխություններին, որոնք այժմ նախապատրաստվում են՝ հաշվի առնելով Բելառուսի քաղաքացիների առաջարկներն ու շահերը: Նա նշեց, որ չի ցանկանում ամեն գնով պահպանել իշխանությունը, այնուամենայնիվ, չի պատրաստվում ձեռքերը ծալած հանձնել երկիրը:
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո արդեն հինգերորդ ամիս է, ինչ ցույցեր են ընթանում: Ընտրությունների արդյունքում երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների ավելի քան 80 տոկոսը, որը, սակայն, ընդդիմությունը անօրինական է համարում:Բողոքի ակցիաների հետևանքով քրեական գործեր են հարուցվել մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
12:42 10-06-2024
Ժամը 15։30-ին եկեք Բաղրամյան, այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք․ Սրբազանը կոչով դիմեց ժողովրդին
1320 դիտում
11:22 07-11-2015
Լուկաշենկոն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
1324 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1177 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1159 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո