211652_close_icon
views-count1281 դիտում article-date 11:22 07-11-2015

Լուկաշենկոն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ

Բելառուսում այսօր նշում են Հոկտեմբերյան հեղափոխության օրը, տեղեկացնում է Tass-ը: Տոնի կապակցությամբ 5-րդ անգամ Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել բելառուս ժողովրդին: Ուղերձում ասված է. «Բարոյական իդեալները, որոնք օգնել են մեր նախնիներին հաղթահարել ցանկացած դժվարություն և ամենաբարդ իրավիճակներում հաղթանակ տանել, չեն կորցնում իրենց արդիականությունը այսօր ևս»: Նշենք, որ Բելառուսը միակ երկիրն է, որը նոյեմբերի 7-ը շարունակում է նշել որպես պետական տոն:

Նմանատիպ նյութեր