211652_close_icon
views-count4572 դիտում article-date 15:23 29-05-2021

Մի՞թե հայի տեսակը ոչնչացավ, եկեք ազգովի պայքարենք, սրանք ոչ միայն հայրենիքը, այլև ժողովրդին են ծախում. Սերոբ Գասպարյանը՝ իշխանության մասին. Tert.am

Ես զարմացած չեմ Նիկոլի հակահայկական հայտարարություններից, ինքն ու իր թիմը անհայրենիք են, Նիկոլը վաճառում է ոչ միայն հայրենքիը, այլև մեր ժողովրդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սև Հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

«Սրանք հայ չեն, ուսումնասիրեք մինչև վարչապետ դառնալը և դրանից հետո էլ իրենց թիմով սրանք ինչ են արել մեր հայրենիքի համար, ոչինչ ու  ոչինչ էլ չեն անելու: Հիմա պարզվում է, որ մարդիկ իրականացնում են իրենց  բերանից դուրս եկած խոսքերը: Կինն ասաց՝ հանուն ոչնչի զոհվեցին զինվորները, հիմա բոլորին հանուն ոչնչի սպանում են, նվաստացնում են, վաճառում են: Կրկնեմ ՝ էս  մարդը միայն տարածքները չի վաճառում, ժողովրդին էլ հետն է վաճառում, գերի են վերցնում, մոռանում են, ինչ է եղել, որ զորքը հետ քաշենք, թող տարածքները գծեն, այսպես են ասում, սա ի՞նչ է  նշանակում»,-ասաց  նա:

Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ հայրենիք ենք կորցնում, իսկ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիրները, զբաղված են ընտրություններով, երաժշտությամբ քարոզարշավ են անում, իսկ սահմանին թուրքն է ամրանում, գերի է վերցնում:

«Ի՞նչ է նշանակում թշնամին գա, նստի քո թիկունքին, մի հատ էլ ծեծի քո զինվորին, նվաստացնի, գերի վերցնի, ավելի լավ չի՞ ազգովի մեռնենք: Սիրտս լցվում է, մեկ-մեկ երանի եմ տալիս, Ռուստամ, երանի քեզ, գնացիր ու չես տեսնում՝ ինչ է կատարվում»,-ասաց նա:

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ հիմա ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգներ:

«Եթե իմ տունը մտել են գողերը, ես չեմ ուզում պայքարել, իմ հարևանն ինչի՞ պետք է պայքարի։ Մեզ նվաստացնում են, մենք սպասում ենք: Ալիևը ծիծաղում է՝ ով է եք դուք, հայեր: Հայի տեսակը մեր երկրում կորել է, ուր գնում արարում էին, զորավար դառնում: Մի՞թե մեր տեսակը կորավ, մեռավ, ոչնչացավ, հավաքվեք, պայքարենք»,-ասաց նա:

Նշենք, որ «Սև Հովազ» ջակատը այժմ էլ սահմանին ծառայություն է իրականացնում:

Նմանատիպ նյութեր