920 դիտում
13:10 16-12-2020
ՍԱՏՄ վերահսկողությունը կխստացվի
Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի Ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-ից 30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը: Տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:
Սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:
ՍԱՏՄ-ն կշարունակի նաև Covid 19 կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության սահմանված նորմերի վերահսկողությունը իրացման ցանցում, արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում:
Քաղաքացիներին հորդորում ենք խախտումներ նկատելու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 010 206040 և 012 906090 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
744 դիտում
16:03 29-06-2015
Կխստացվի վերահսկողությունը մայրաքաղաքի արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ
9032 դիտում
15:04 15-02-2016
Երևանում կխստացվի երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի վերահսկողությունը
2182 դիտում
17:30 25-07-2016
Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու արգելքի ուղղությամբ
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
913 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»