211652_close_icon
views-count9032 դիտում article-date 15:04 15-02-2016

Երևանում կխստացվի երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի վերահսկողությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 13 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները: ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ: Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով: Հարկ է նշել, որ 2015 թվականի ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով, ինչն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը:

Նմանատիպ նյութեր