211652_close_icon
views-count2002 դիտում article-date 16:37 16-12-2020

Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է ղեկավար պաշտոններում մեծ թվով կանանց նշանակելու համար

Փարիզի քաղաքապետարանը պետք է 90 հազար եվրո տուգանք վճարի այն բանի համար, որ 2018 թվականին ղեկավար պաշտոններում կրկնակի ավելի շատ կանանց է նշանակել, քան տղամարդկանց: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի գաղաքագլուխ Անն Իդալգոն: Նա պարզաբանել է, որ նման աշխատանք քաղաքային վարչակազմում ստացել է 11 կին և միայն 5 տղամարդ, այսինքն՝ կանայք այստեղ կազմում են 69 տոկոսը: «Քաղաքի վարչակազմում անսպասելիորեն չափազանց շատ կանայք են հայտնվել»,-հայտարարել է Իդալգոն՝ հանդես գալով քաղաքային խորհրդում: Քաղաքապետը խոստացել է, որ օգնականների, կառավարիչների և վարչակազմի մյուս կանանց հետ միասին 90 հազար եվրոյի չեկը կտանի պետական ծառայության նախարարություն: «Այդ տուգանքը, ակներեւաբար, անհեթեթություն է: Բացի այդ, այն անարդարացի է, ոչ խելամիտ եւ վտանգավոր: Եվ մենք պետք է վճռականորեն եւ գործուն կերպով նպաստենք ծառայության գծով կանանց առաջխաղացմանը, քանի որ այդ ոլորտում ետ մնալը Ֆրանսիայում դեռեւս շատ մեծ է»,- ընդգծել է Իդալգոն: Ինչպես ճշտում է Monde թերթը, խոսքը վարչությունների պետերի եւ նրանց օգնականների նոր պաշտոններում նշանակելու մասին է: Միեւնույն ժամանակ քաղաքապետարանը խախտել է Ֆրանսիայի իշխանությունների 2013 թվականի որոշումը, որի համաձայն, նույն սեռի ներկայացուցիչը չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոնների 60 տոկոսից ավելին։

Նմանատիպ նյութեր