211652_close_icon
views-count12308 դիտում article-date 16:50 17-12-2020

Հանձնաժողով կազմենք և համագործակցենք Կառավարության հետ. երբ մեր ասածները չանեն, ես առաջինը հրաժարական կտամ. Սյունիքի մարզպետը՝ սահմանի հարցերով բողոքի ակցիայի մասնակիցներին

Մի քանի ժամ է, ինչ Սյունիքի մարզում ընթանում է բողոքի ակցիա: Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը, նրանք պահանջում են, որպեսզի պետությունն ապահովվի Սյունիքի սահմանների անվտանգությունը: Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Քաղաքացին, դիմելով մարզպետին, նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո, եթե ստորագրվել է համաձայնագիր, Պաշտպանության նախարարությունից կամ Անվտանգության խորհրդից կողմից որևէ միջոցառում չի ձեռնարկվել սահմանների պաշտպանության համար: «Ձեզ վստահում ենք, բայց Կառավարության կողմից վստահություն չունենք, վստահություն չունենք, որ Ձեր ասածները և մեր որոշումները հաշվի կառնեն: Երեկ վարչապետը հարցազրույցի ժամանակ ասաց, որ իր տեղեկություններով՝ ռուսական խաղաղապահ զորքերը շրջափակման մեջ են, բայց այսօր առավոտյան կարդացի՝ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, ասում են, որ նման բան չկա: Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, ո՞նց վստահենք այդ Կառավարությանը: Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանի սահմանները պաշտպանված են, պարոն մարզպետ, Սյունքի սահմանները այս պահին պաշտպանվա՞ծ են , Դուք թոհուբոհով անցած մարդ եք»,- հարցադրում արեց ակցիայի մասնակիցը: Մարզպետը պատասխանեց, որ հարյուր տոկոսով չի կարող պատասխանել նա առաջարկեց հանձնաժողով ստեղծել. «Հանձնաժողով կազմենք և համագործակցենք Կառավարության հետ, երբ որ մեր ասածները չանեն, ես առաջինը հրաժարական կտամ»:

Նմանատիպ նյութեր