211652_close_icon
views-count46251 դիտում article-date 10:17 18-12-2020

Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի ութ ընկերների հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20֊ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։ Դառը մանկությունը չի խանգարել ապագա հերոսին, որ հյուսի իր երազանքները և ձգտի իրականացնել դրանք։ Ուսման երկար ճանապարհ է անցել՝ 2007֊2009 թվականներին սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, 2009֊2013 թվականներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2013թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Եղնիկներ» կոչվող զորամասում որպես դասակի հրամանատար։ Հենց առաջին օրերից նա վաստակել է իր զինվորների, ծառայակիցների և հրամանատարության սերն ու հարգանքը։ Ամիսներ անց նշանակվել է վաշտի հրամանատար։ Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին՝ գործելով բազում սխրանքներ։ 2016 թվականին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպսռազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։ 2017 թվականին ստացել կապիտանի կոչում։ 2019 թվականին նույն զորամասում նշանակվել է գումարտակի շտաբի պետ և որոշ ժամանակ անց տեղափոխվում է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադում որպես գումարտակի շտաբի պետ։ 2020 թվականին ստացել է մայորի կոչում։ Նա զուսպ, խելացի, բանիմաց սպա էր։ Արժանացել է բազմաթիվ շքանշանների, պատվոգրերի, խրախուսանքների՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճան մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ և այլն։ Պատերազմի առաջին օրերից Ռ. Հասրաթյանը եղել է առաջնագծում և ամեն ինչ արել է հաղթանակի համար։ Հավատացել է մեր բանակի հաղթանակին և արել է ամեն ինչ այդ հաղթանակը մոտեցնելու համար։ Գումարտակի հետ արիաբար մարտնչել են թշնամու դեմ, ընկել շրջափակման մեջ՝ մոտ 150 կմ քայլելով դուրս են եկել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին և նման շատ սխրանքներ են եղել։ Բայց ավա՜ղ հոկտեմբերի 21֊ին Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի ութ ընկերների հետ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր