211652_close_icon
views-count2199 դիտում article-date 16:59 18-12-2020

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին երկրի ղեկավարն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում: «Մենք ողջունում ենք կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում: Բարձր գնահատականի են արժանի Ռուսաստանի Դաշնության և անձամբ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդական ջանքերն այս գործընթացում»,- նշել է Ռահմոնը:

Նմանատիպ նյութեր