211652_close_icon
views-count1278 դիտում article-date 09:11 19-12-2020

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ առ ոչինչ. Կարեն Հեքիմյանը մտադիր է դիմել դատարան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը մտադիր է դատական կարգով վիճարկել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության օրինականությունը: Հեքիմյանը պահանջելու է, որ դատարանը այդ հայտարարությունը ճանաչի առ ոչինչ: Մեր դիտարկմանը, թե դա պայմանագիր կամ համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն, և դատարանը իրավասու չէ հայտարարությունը առ ոչինչ ճանաչելու, Հեքիմյանը պատասխանեց, որ անկախ նրանից, թե ինչ անուն ունի այդ փաստաթուղթը, այն ունեցել է իրավական հետևանքներ Հայաստանի և նրա քաղաքացիների համար, և այդ պատճառով դատարանը իրավասու է քննելու դրա օրինականության հարցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր