211652_close_icon
views-count760 դիտում article-date 20:34 17-01-2023

Չե՞ք ցանկանում տեղեկանալ, թե ինչով են զբաղված դեսպանության աշխատակիցները․ Կարեն Հեքիմյանը դիմել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է. «Գերմանիայի արտաքին գործերի (Auswärtiges Amt) նախարար Բերբոք Աննալենան (Annalena Baerbock) կոչ է արել ստեղծել «հատուկ տրիբունալ՝ հետաքննելու հանցագործությունները, որոնք կատարվել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ընթացքում»:

Ճիշտ է արել Բերբոք Աննալենան, սակայն մեկ՝ շատ կարևոր, հանգամանք վերջինս անտեսել է: Ոչինչ, կհիշեցնեմ:

Բերբոք Աննալենա, իսկ չե՞ք ցանկանում «հատուկ տրիբունալ» ստեղծել Ձեր անմիջական ենթակայության ներքո գործող ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) գործունեությունը հետաքննելու համար: 

Չե՞ք ցանկանում տեղեկանալ, թե ինչով են զբաղված դեսպանության աշխատակիցները, ինչ արժի դեսպանություն այցելության հերթը և ով է այն վաճառում: Իսկ միգուցե ցանկություն ունեք ծանոթանալ դեսպանության կայքի և ֆեյսբուքյան էջի սպասարկողների հե՞տ: Ի դեպ, Ձեզ կհետաքրքրեն նաև դեսպանության հայ աշխատակիցները, մասնավորապես՝ պահակները: Խորհուրդ կտամ ծանոթանալ նշածս անձանց հետ, իսկ ես Ձեզ կծանոթացնեմ դեսպանություն այցելության համար հերթ վաճառողների հետ: Նույնիսկ՝ կարող ենք միասին գնալ և հերթ գնել: Կհյուրասիրեմ:

Բացի դրանից՝ կարծում եմ, որ ինքներդ պետք է կանգնեք տրիբունալի առջև: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև, շուրջ 1.5 տարի է, ինչ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ դիմում եմ Ձեզ և մանրամասն ներկայացնում եմ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքեր: Իսկ իրավախախտը Ձեր անմիջական ենթակայության ներքո գործող կառույցն է՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը: Դուք թքած ունեք: Հիմա էլ՝ «հատուկ տրիբունալ» եք պահանջում: Լավ եք անում, սակայն սկզբից հայելու մեջ Ձեզ նայեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր