2084 դիտում
12:44 19-12-2020
Ինձ անընդհատ հարցնում են՝ ով է մեր թշնամի. Ռուսաստանն, անկասկած, նրանց ցանկում է. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամիներից մեկն է: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել է ուրբաթ երեկոյան ԱՄՆ [url=https://www.state.gov/secretary-michael-r-pompeo-with-mark-levin-of-the-mark-levin-show/]պետքարտուղարությունը[/url]:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ տեսակետ ունի Պոմպեոն այն մասին, որ հանրապետական որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին չեն ընկալում որպես թշնամի, չնայած Մոսկվային վերագրվող ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու փորձերին, պետքարտուղարն ասել է. «Մարկ, ինձ անընդհատ հարցնում են, թե ով է մեր թշնամին, և պատասխանն այն է, որ շատերը ցանկանում են խարխլել մեր կենսակերպը, մեր հանրապետական և հիմնական ժողովրդավարական սկզբունքները: Ռուսաստանն, անկասկած, այս ցուցակում է», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Պոմպեոն «միանգամայն իրական» է անվանել լրագրողի այն պնդումը, թե Ռուսաստանը նպատակ ունի բևեռել «խոշոր միջուկային հրթիռները ԱՄՆ-ի ուղղությամբ»:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռուսաստանին վերագրվող «կիբեր տարածքում ակտիվության» վերաբերյալ հրապարակումների վրա:
«Մենք շատ երկար ժամանակ դիտել ենք, թե ինչպես են նրանք ասիմետրիկ միջոցներ օգտագործում այնպիսի դիրքորոշում ձեռք բերելու համար, որում կարող են վնասել Միացյալ Նահանգներին»,-նկատել է Պետքարտուղարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
6611 դիտում
17:59 10-03-2021
Արսեն Ջուլֆալակյան. Ինձ անընդհատ հարցնում են. ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել ձեզ վարչապետ
11016 դիտում
11:25 11-11-2014
24 շաբաթական հղիության ընթացքում մահացած 28-ամյա Անիի 2,7 տարեկան տղան անընդհատ մորից է հարցնում ու կարոտից ջերմում
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում