211652_close_icon
views-count33541 դիտում article-date 23:30 20-12-2020

Ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ. Գորիսի համայնքապետ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է։ Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց»:

Նմանատիպ նյութեր