211652_close_icon
views-count945 դիտում article-date 14:14 21-12-2020

Իրանի ԱԳ նախարարի Բաքու այցի չեղարկումը չի հանգեցրել շփումների խզմանը․ Ղաթիբզադե

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 24-ին Բաքու նախատեսված այցին և դրա չեղարկմանը, փոխանցում է [url=https://www.irna.ir/news/84155947/%D8%AE%D8%B7%DB%8C%D8%A8-%D8%B2%D8%A7%D8%AF%D9%87-%D9%88%D8%B2%DB%8C%D8%B1-%D8%AE%D8%A7%D8%B1%D8%AC%D9%87-%DA%A9%D8%A7%D9%86%D8%A7%D8%AF%D8%A7-%D8%B1%D8%A7-%D8%A8%D9%87-%D8%A7%D8%AF%D8%A8-%D8%AF%DB%8C%D9%BE%D9%84%D9%85%D8%A7%D8%AA%DB%8C%DA%A9-%D8%AF%D8%B9%D9%88%D8%AA-%D9%85%DB%8C-%DA%A9%D9%86%D9%85]IRNA[/url]-ն։ «ԱԳ նախարարի այցը տարածաշրջանային է լինելու, այն անպայման տեղի կունենա: Ես վստահ եմ, որ այդ այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «դրան պետք է պատրաստվել, և այցի չեղարկումը չի հանգեցրել շփումների խզմանը»։

Նմանատիպ նյութեր