211652_close_icon
views-count11159 դիտում article-date 16:49 21-12-2020

Ադրբեջանը մտադիր է 1,3 մլրդ դոլար հատկացնել ԼՂ-ում իր վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման համար․ ria.ru

Ադրբեջանը մտադիր է 1,3 մլրդ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: Այս մասին երկրի խորհրդարան ներկայացված 2021 թվականի պետբյուջեի մասին օրինագծին հղումով գրում է [url=https://ria.ru/20201221/karabakh-1590193812.html?fbclid=IwAR2ZflMroV6pKF-Z1snsHLGjXNHmVgmpEIlNLCDcV4ad7oHg1vuB7Fyn-GE]ria.ru[/url]-ն։ «Քաղաքների և գյուղերի վերականգնման, այդ տարածքներում ժամանակակից ենթակառուցվածքների (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապ, ճանապարհ, կրթություն, առողջապահություն, մշակույթ, բնակկոմունալ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների և պատմամշակութային հուշարձանների վերականգնման, բնակելի տների կառուցման և այլն) ստեղծման համար 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2,2 մլրդ մանաթ (1,3 մլրդ դոլար)»,-ասված Է փաստաթղթում:

Նմանատիպ նյութեր