7309 դիտում
16:58 21-12-2020
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բռնաճնշում վարչապետի աթոռին կառչած անձի կողմից, ով իրավապահ մարմինների միջոցով շարունակում է լռեցնել իր ընդդիմախոսներին. Խաժակյանը՝ Գորիսի քաղաքապետին ձերբակալելու մասին
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում պարբերաբար քննարկվում և քննադատվում են Թուրքիայի իշխանությունների կողմից տարբեր քաղաքապետերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները։ Այդ զեկույցների մասին հիշեցի, երբ այսօր տեղեկացա, որ ձերբակալել են Գորիս համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բռնաճնշում վարչապետի աթոռին կառչած անձի կողմից, ով իրավապահ մարմինների միջոցով շարունակում է լռեցնել իր ընդդիմախոսներին։
Սա դատապարտելի արարք է և ապագայում պետք է արժանանա հստակ քրեաիրավական գնահատականի։
Լեգիտիմության այս պաշարով պաշտոնավարումը պետք է դժոխք լինի պաշտոնյայի համար, սակայն պարզվում է, որ կա՛ այդպիսի մարդ, ով չի խորշում գործել այդ պայմաններում»,- գրել է նա։
Նշենք, որ վաղ առավոտից սյունեցիները փակել էին Սյունիքի դարպասները՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ավելի վաղ բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Նմանատիպ նյութեր
2387 դիտում
22:50 15-11-2020
Արփինե Հովհաննիսյան. Աթոռին կառչած ոչնչից «ամեն ինչ հայի համար» ե՞ք ակնկալում
2422 դիտում
10:13 02-07-2015
Յուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին այնքան ժամանակ, մինչև իր որդուն չտեսնի գեներալական սպայակույտի մեջ. ՉԻ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»