211652_close_icon
views-count1971 դիտում article-date 21:11 21-12-2020

Թյուրամը որակազրկվել է 5 խաղով՝ մրցակցի դեմքին թքելու համար և տուգանվել 40 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը խիստ պատժի է արժանացել «Հոֆենհայմի» պաշտպան Շտեֆան Պոշի դեմքին թքելու համար: Ֆրանսիացին որակազրկվել է 5 խաղով, ևս մեկով՝ պայմանական: Պատիժը տարածվում է Բունդեսլիգայի և Գերմանիայի Գավաթի խաղերի վրա: Բացի այդ, Թյուրամը տուգանվել է 40 հազար եվրոյով: Ավելի վաղ այդ արարքի համար «Բորուսիան» նրան տուգանել էր ամսեկան աշխատավարձի չափով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր