3661 դիտում
11:26 22-12-2020
Ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը․ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի: Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետևյալն է.
1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:
2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի:
«Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- նշել է վարչապետը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետեւյալն է. 1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում...
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2020 թ. դեկտեմբերի 21, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
732 դիտում
14:26 27-10-2022
Ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդն ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը․ Ռուբեն Վարդանյան
3804 դիտում
21:51 07-10-2019
Ես էլ եմ Անժելա Թովմասյան, ով ինչ ունի ասելու, դե թող գա, ասի. Լարիսա Ալավերդյան. hayeli.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1273 դիտում
11:55 27-06-2023
Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու. կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք. Փաշինյան
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան