211652_close_icon
views-count3804 դիտում article-date 21:51 07-10-2019

Ես էլ եմ Անժելա Թովմասյան, ով ինչ ունի ասելու, դե թող գա, ասի. Լարիսա Ալավերդյան. hayeli.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինչպես ընդունված է ասել ստարման խոսք ամբողջ աշխարհում, ես էլ եմ ուզում ասել՝ «Ես էլ եմ Անժելա Թովմասյան»,-այսօր [url=https://hayeli.am/?p=150795&fbclid=IwAR19xx7eApA2v9nhbXHVYOmGsHgXGKfCNHgqQlauEj8MgHKFIQucYFIoeZo]Հայելի [/url]ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով օրերս Հայելի ակումբի նկատմամբ իրականացրած ոտնձգությանը: Լարիսա Ալավերդյանն այդ գործունեությունը որակեց խուլիգանություն, ռասսայական խտրականություն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Մանրամասները՝ [url=https://hayeli.am/?p=150795&fbclid=IwAR19xx7eApA2v9nhbXHVYOmGsHgXGKfCNHgqQlauEj8MgHKFIQucYFIoeZo]տեսանյութում[/url].
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր