211652_close_icon
views-count870 դիտում article-date 16:25 22-12-2020

Ջորջ Քլունին պատմել է, թե ինչպես է Սանտա Կլաուսն այցելում երեխաներին

Ջորջ Քլունին The Late Show հաղորդման ժամանակ հաղորդավար Սթիվեն Քոլբերին պատմել է, թե ինքն ինչ է անում այն բանի համար, որպեսզի իր զավակները հավատան Սանտա Կլաուսի գոյությանը: Հաղորդում է Daily Mail-ը: Դերասանը պատմել է «Կեսգիշերային երկինք» իր նոր ֆիլմի մասին և հանդիսականների հետ հաղորդակցվել Սուրբ Ծնունդի և Ամանորի նախաշեմին, թե ինչ է նա այժմ անում, որպեսզի իր փոքր երեխաները (երեք տարեկան երկվորյակները՝ Ալեքսանդրը և Էլլան) իրենց լավ պահեն: «Երբ նրանք առավոտյան արթնանում են (նրանք առանձին սենյակում են քնում), սկսում են միմյանց հետ զրուցել, և նրանց ձայնը լսվում է դռան ետեւից: Այդ պահին ես կանգնում եմ նրանց սենյակի առջև և ասում. «Ողջո՛ւյն, Սանտա»: Եվ նա «հո, հո, հո»-ի նման մի բան է պատասխանում: Այդ ժամանակ ես հարցնում եմ. «Այստեղ ի՞նչ ես անում»: Իսկ նա բացատրում է. «Պարզապես ցանկանում եմ ստուգել՝ արդյոք լավ են իրենց պահում այս երեխաները»,- պատմել է Քլունին: «Եվ անմիջապես լսվում է, թե ինչպես են նրանք բացականչում՝ իհարկե, լավ, Սանտա»: Այստեղ նա անհետանում է, և նրանք ամբողջ առավոտյան այնքան լավ են իրենց պահում, որ պարզապես դա հնարավոր չէ պատկերացնել»,- հավելել է նա: Ջորջ Քլունիի «Կեսգիշերային երկինք» ֆիլմի գլխավոր դերակատարն ու ռեժիսորն է։

Նմանատիպ նյութեր