1917 դիտում
20:28 22-12-2020
ԱԻ նախարարն առաջարկում է կրթական նոր ծրագիր ներդնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համագործակցության նոր ծրագիր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև։ Այս գաղափարի քննարկման նպատակով՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։
Նախարարի առաջարկով ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում եւ պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում:
Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ ուսումնասիրվելու են երկու բուհերի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Կմշակվի հարցաշար և ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը:
Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում:
Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող: Նախարարը լիահույս է, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
23:00 20-09-2014
Նոր կրթական միջավայրում` նոր կրթական ծրագիր
727 դիտում
13:52 13-07-2023
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել ներդնել
1303 դիտում
11:08 19-01-2021
PicsArt ընկերությունը կրթական ծրագիր է առաջարկում հայրենիքի պաշտանությանը մասնակցած զինվորներին
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար